Մատչելիության հղումներ

ՄԱԿ․ Փախստականների թիվը աշխարհում 2017-ին հասել է 69 միլիոնի


Փախստականներ Թուրքիայում, ապրիլ, 2017թ․
Փախստականներ Թուրքիայում, ապրիլ, 2017թ․

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության հրապարակած զեկույցի համաձայն՝ պատերազմներից, բռնություններից և հալածանքներից փրկվելու նպատակով տները լքած մարդկանց թիվը 2017 թվականին աշխարհում հասել է 69 միլիոնի, ինչը գրեթե 3 միլիոնով գերազանցել է 2016-ի ցուցանիշը:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի այսօր Ժնևում հրապարակած զեկույցում ասվում է, որ «անհրաժեշտ է նոր՝ ավելի համապարփակ մոտեցում տեղահանվածների խնդիրը լուծելու համար»:

Ըստ զեկույցի, տեղահանվածների թիվն ավելացել է Սիրիայի, Կոնգոյի, Հարավային Սուդանի և Մյանմայի հակամարտությունների հետևանքով: Տեղահանվածների առավել մեծ թիվը՝ 16 միլիոն 600 հազար մարդ, սիրիացիներ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG