Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը Մոսկվային կոչ է անում ազատ արձակել քաղբանտարկյալներ ճանաչված անձանց


ԱՄՆ Պետդեպարտամենտի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Միացյալ Նահանգները Ռուսաստանին կոչ է անում ազատ արձակել այն մարդկանց, որոնք իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քաղբանտարկյալներ են ճանաչվել:

Պետդեպարտամենտի երեկ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո ավելի քան 150 մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովն ու իրավապաշտպան Օյուբ Տիտիևը:

Մոսկվան դեռևս չի արձագանքել այս հայտարարությանը:

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարությունը մեղադրել էր Միացյալ Նահանգներին Ռուսաստանի ներքին գործերին խառնվելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG