Մատչելիության հղումներ

Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստներին Դոնի Ռոստով տեղափոխող օդանավի շարժիչում կրակ է բռնկվել


Դրվագ ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության առաջին՝ Ռուսաստան-Սաուդյան Արաբիա հանդիպումից, Մոսկվա, 14-ը հունիսի, 2018թ․
Դրվագ ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնության առաջին՝ Ռուսաստան-Սաուդյան Արաբիա հանդիպումից, Մոսկվա, 14-ը հունիսի, 2018թ․

Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության հաջորդ խաղի համար Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկները Դոնի Ռոստով էին մեկնում, երբ վայրէջքի ժամանակ կրակ է բռնկվել օդանավում: Ավիավթարից հաջողվել է խուսափել, Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստները ապահով են:

«Ռոսավիացիա»-ից հաղորդում են, որ կրակը բռնկվել է շարժիչներից մեկում, և հետաքննություն է իրականացվելու՝ պատճառները պարզելու համար:

Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցները արդեն տեսանյութեր են հրապարակել շարժիչի այրման դրվագներից, մինչդեռ «Ռոսիա Ավիաուղիներ» ավիաընկերության խոսնակը հերքում է այդ լուրը՝ պնդելով, թե ընդամենը թռչուն էր մտել շարժիչի մեջ:

Սաուդյան Արաբիա-Ուրուգվայ խաղը նախատեսված է վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG