Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն․ Շվեդիան, Բելգիան և Անգլիան հաղթանակներ տարան


Անգլիայի հավաքականի հարձակվող Հարրի Քեյնը գրավում է Թունիսի թիմի դարպասը, Վոլգոգրադ, 18-ը հունիսի, 2018թ․

Երեկ՝ Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության հինգերորդ օրը, Շվեդիայի, Բելգիայի և Անգլիայի հավաքականները հաղթանակներ տոնեցին:

Շվեդիան 1:0 հաշվով առավելության հասավ Հարավային Կորեայի նկատմամբ, Բելգիան 3:0 հաշվով հաղթեց Պանամային, Անգլիան էլ 2:1 հաշվով հաղթեց Թունիսին:

Այդպիսով, առաջին տուրից հետո F խմբում առաջին երկու հորիզոնականները 3-ական միավորով կիսում են Շվեդիայի և Մեքսիկայի, G խմբում՝ Բելգիայի և Անգլիայի թիմերը: Համապատասխանաբար Հարավային Կորեայի և Գերմանիայի ու Թունիսի և Պանամայի հավաքականները առայժմ միավորներ չունեն:

Այսօր առաջին հանդիպումները կկայանան H խմբում՝ Կոլումբիա-Ճապոնիա և Լեհաստան-Սենեգալ, իսկ A խմբում Ռուսաստան-Եգիպտոս խաղով կմեկնարկի երկրորդ տուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG