Մատչելիության հղումներ

Հանրապետական խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի ամառանոցում պահվող վագրը տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի մասնագետներն այսօր այցելեցին կենդանիներին: Հիմնադրամի մասնագետները կենդանիների արտաքին տեսքից եզրակացրել են, որ հատկապես արջերն ու վագրը թերսնված են։ Որոշվեց այսօր հրատապ վագրին տեղափոխել Կենդանաբանական այգի, հետագայում կտեղափոխվեն նաև արջերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG