Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի հետ կապված բացահայտումը վնաս չի հասցնի ՀՀ միջազգային վարկին․ ԱԳՆ խոսնակ


Տիգրան Բալայան, արխիվ

Տիգրան Բալայանի խոսքով՝ Ադբեջանին «Պոլոնեզ» համազարկային համակարգերի վաճառքի հետ կապված Մինսկի հետ տարվող աշխատանքների արդյունքները հայկական կողմին չեն բավարարում։

Գեներալ Մանվել Գրիգորյանին առնչվող կոռուպցիոն բացահայտումները, երբ պարզվեց, որ բանակին ուղղված նվիրաբերությունները հասել են ոչ թե զինվորներին, այլ տեղ գտել Գրիգորյանի ամառանոցում, ոչ թե վնաս կհասցնի, այլ դրականորեն կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկի վրա, կարծում է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը։

«Միայն դրականորեն կարող է անդրադառնալ այն, որ կոռուպցիան բացահայտվում է, և մեղավորներն իրենց արժանի պատիժն են կրում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բալայանը: Ըստ նրա, ընդհանուր առամբ, Հայաստանի միջազգային վարկանիշը վերջին շրջանում բարձ է, ինչի մասին է վկայում նաև վերջերս ՄԱԿ-ում տեղի ուենցած քվեարկությունը, որի արդյունքում Հայաստանը 3 տարով ընտրվեց ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ՝ ստանալով 177 ձայն։

«Ի դեպ, Հայաստանը ստացել է առավելագույն ձայները: ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհուրդը ՄԱԿ-ի վեց հիմնական մարմիններից մեկն է: Դրան անդամակցում է 54 երկիր, որոնք ընտրվում են պարբերաբար: Հայաստանն այդ խորհրդի անդամ է ընտրվում երկրորդ անգամ: Առաջին անգամ 2004-2006 թվականներին է անդամակցել: Այս ընտրությունը մենք գնահատում ենք՝ որպես միջազգային հանրության վստահության քվե»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Պաշտոնական Երևանը շարունակում է հրապարակային և ոչ հրապարակային աշխատանքներ տանել Մինսկի հետ՝ Ադբեջանին «Պոլոնեզ» համազարկային համակարգերի վաճառքի հետ կապված, սակայն, Բալայանի խոսքով՝ արդյունքները Հայաստանին չեն բավարարում։ Հիշեցնենք՝ չնայած պաշտոնական Երևանի հրապարակային քննադատությանը՝ Բելառուսն այդ կայաններն արդեն վաճառել է Ադրբեջանին։

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները նախորդ շաբաթվա սկզբին Հայաստան այցելած ՄԽ համանախագահների հետ քննարկել են ղարաբաղյան կողմը բանակցային սեղան վերադարձնելու հարցը, ինչի մասին վարչապետ դառնալուց հետո հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Այս հարցին ի պատասպան, Տիգրան Բալայանն ասաց՝ պաշտոնական հաղորդագրություններից դուրս ավելացնելու ոչինչ չունի: Հիշեցրեց նաև, որ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ հաստատել էր՝ թեմային անդրադարձ եղել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG