Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը խմբակցություններին առաջարկում է Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներ սկսել


ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, արխիվ
ԱԺ նախագահ Արա Բաբլոյան, արխիվ

Հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին հանգուցալուծում տալու անհրաժեշտությունը՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը դիմել է խորհրդարանական խմբակցություններին՝ առաջարկելով Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումների մեկնարկի համար ձևավորել աշխատանքային խումբ: Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Հիշեցնենք, Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից հետո ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ խորհրդարանում ներկայացված չորս քաղաքական ուժերից երեքը անհրաժեշտ են համարում Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացումը, ինչը պետք է հաջորդի ընտրական համակարգի բարեփոխումներին, ԱԺ-ում մեծամասնություն ունեցող Հանրապետական կուսակցությունն էլ տվյալ հարցով քննարկումների պատրաստակամություն է հայտնում: Արտահերթ ընտրությունների օգտին են արտահայտվում նաև մի շարք արտախորհրդարանական քաղաքական ուժեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG