Մատչելիության հղումներ

Պորոշենկո. ԵՄ ներսում «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարությանը հակազդելու նպատակով հատուկ խումբ է ստեղծվում


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Ուկրաինան առաջարկում է Գերմանիայի կառավարությանը մասնակցել երկրի գազատրանսպորտային համակարգի կառավարման համար հայտարարված մրցույթին: Պաշտոնական Կիևի պնդմամբ, սակայն, գերմանական ընկերությունները նման հնարավորություն կստանան միայն մի դեպքում` եթե Բեռլինը հրաժարվի «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության գաղափարից:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի այս հայտարարությունը այսօր տեղադրվել է Twitter-ի նրա պաշտոնական էջում: «Մենք այժմ Եվրամիության ներսում խումբ ենք ստեղծում, որի նպատակն է դադարեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը», - հայտարարել է Պորոշենկոն:

Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի մի շարք պետությունների համոզմամբ՝ Ռուսաստանից Բալթիկ ծովի հատակով դեպի Գերմանիա գնացող «Հյուսիսային հոսք 2» գազատարը կմեծացնի ԵՄ անդամ պետությունների կախվածությունը ռուսական էներգակիրներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG