Մատչելիության հղումներ

Դեմիրթաշ․ Թուրքիայում հաստատվել է ռեպրեսիվ ռեժիմ


Թուրքիա - Սելահաթդին Դեմիրթաշի աջակիցները ունկնդրում են նրա տեսաուղերձը, Ստամբուլ, 17-ը հունիսի, 2018թ․

Ազգությամբ քուրդ Սելահաթդին Դեմիրթաշը, ով հունիսի 24-ին Թուրքիայում անցկացվելիք նախագահական ընտրություններում թեկնածուներից մեկն է, տեսաուղերձով է հանդես եկել բանտախցից՝ հայտարարելով, որ երկրում հաստատվել է «ռեպրեսիվ ռեժիմ»:

Դեմիրթաշը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախկին ղեկավարներից է, նա անազատության մեջ է 2016 թվականից: Թուրքիայի իշխանությունները քաղաքական գործչին մեղադրում են քուրդ զինյալների հետ կապեր ունենալու մեջ, կուսակցությունն ու Դեմիրթաշը հերքում են մեղադրանքը:

Թուրքիայի օրենքների համաձայն՝ նախագահի թեկնածուները տեղի հանրային հեռուստատեսությամբ 20 րոպե քաղաքական անվճար գովազդի իրավունք ունեն:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG