Մատչելիության հղումներ

Միջուկային մարտագլխիկների թիվը աշխարհում կրճատվել է 470-ով․ զեկույց


Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկում, արխիվ
Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկում, արխիվ

Միջուկային երկրները կրճատել են իրենց զինանոցները՝ միջուկային մարտագլխիկների քանակը 14 հազար 935-ից հասցնելով 14 հազար 465-ի: Այս մասին նշված է Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ինստիտուտի զեկույցում:

Ըստ հրապարակման՝ իրենց միջուկային զինանոցը նախևառաջ կրճատել են Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, որոնք, սակայն, շարունակել են այն արդիականացնել: Մոլորակի ամբողջ միջուկային զինանոցի 92 տոկոսը, համաձայն նույն աղբյուրի, պատկանում է ԱՄՆ-ին ու Ռուսաստանին:

Այս պահին դրությամբ հայտնի է, որ 9 պետություն ունի միջուկային զենք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG