Մատչելիության հղումներ

Առնվազն 3 զոհ, տասնյակ վիրավորներ Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով


Ճապոնիա - Օսակայում երկրաշարժի հետևանքով խուճապ է, 18-ը հունիսի, 2018թ․
Ճապոնիա - Օսակայում երկրաշարժի հետևանքով խուճապ է, 18-ը հունիսի, 2018թ․

Ժամեր առաջ Ճապոնիայում՝ Օսակա քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, վիրավորվել՝ մի քանի տասնյակը:

Հաղորդվում է, որ զոհերից մեկը 9-ամյա աղջիկ է, ով երկրաշարժի պահին մարզվում էր լողավազանում, մյուս երկուսը 80-անց տարիքի են:

Երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 6.1 մագնիտուդ: Տեղի ատոմակայանները անվնաս են մնացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG