Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն․ Գերմանիան և Բրազիլիան միավորներ կորցրեցին


Շվեյցարիայի հավաքականը գրավում է Բրազիլիայի հավաքականի դարպասը, Դոնի Ռոստով, 17-ը հունիսի, 2018թ․
Շվեյցարիայի հավաքականը գրավում է Բրազիլիայի հավաքականի դարպասը, Դոնի Ռոստով, 17-ը հունիսի, 2018թ․

Կիրակի՝ Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության չորրորդ օրը միավորներ կորցրեցին մրցաշարի ֆավորիտներ համարվող թիմերից երկուսը՝ Գերմանիայի և Բրազիլիայի հավաքականները:

E խմբում ընդգրկված աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց հանդիպումը Շվեյցարիայի հետ, F խմբում ընդգրկված աշխարհի քառակի և գործող չեմպիոն Գերմանիան 0:1 հաշվով պարտվեց Մեքսիկային:

E խմբում առաջատարը դարձավ Սերբիան, որը երեկ 1:0 հաշվով հաղթեց Կոստա Ռիկային, F խմբում՝ Մեքսիկան:

Այսօր աշխարհի առաջնությունում կկայանան՝ F խմբում՝ Շվեդիա-Հարավային Կորեա, G խմբում՝ Բելգիա-Պանամա և Թունիս-Անգլիա հանդիպումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG