Մատչելիության հղումներ

Ադրբեջանի պնդմամբ՝ իր ռադիոլոկացիոն կայանները հսկում են Ստեփանակերտի օդանավակայանը


Ստեփանակերտի օդանավակայանը, արխիվ
Ստեփանակերտի օդանավակայանը, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կիրակի օրը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ռադիոլոկացիոն կայանները հսկում են Ստեփանակերտի օդանավակայանը:

Նշված է, որ հաղորդագրության նպատակը հայկական որոշ լրատվամիջոցների լուրերը հերքելն է, թե հայկական օդուժի կործանիչները թռիչքներ են կատարում Ստեփանակերտի օդային տարածքում:

«Հատուկ տեխնիկական միջոցներով հունիսի 16-ին և 17-ին արված Խոջալուի օդանավակայանի լուսանկարներում ու տեսանյութերում որևէ կործանիչ չի երևում: Թռիչքուղու մոտ գտնվում է մեկ L-39 ուսումնական ինքնաթիռ, ուսումնավարժական երկու Як-52 և մեկ զբոսաշրջային, թեթև CH-701 ինքնաթիռ, ինչպես նաև Ми-8 տիպի հին ուղղաթիռ, որը երկար ժամանակ թռիչքներ չի կատարել», - Ստեփանակերտի օդանավակայանի մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG