Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն իր «անվերապահ աջակցությունն» է հայտնել Բակո Սահակյանին


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան

Հայաստանի կառավարությունն անվերապահորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների քաղաքական կուրսին, Ստեփանակերտում Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանդիպմանը, վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ, ներկա են եղել նաև երկու հայկական պետությունների տարբեր գերատեսչությունների ղեկավարներ:

Վարչապետ Փաշինյանը նախ շնորհավորել է Արցախի կառավարության նորանշանակ անդամներին նոր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ ողջունում ու կարևորում է իրական և բովանդակային փոփոխություններ իրականացնելու Բակո Սահակյանի պատրաստակամությունը: «Ցանկանում եմ այդ հարցում հայտնել մեր անվերապահ աջակցությունն Արցախի գործընկերներին ու անձամբ նախագահ Բակո Սահակյանին: Հայաստանի կառավարությունն անվերապահորեն աջակցում է Ձեր բռնած քաղաքական կուրսին»,- ասել է Փաշինյանը:

Լեռնային Ղարաբաղում մի քանի օր տևած բողոքի ակցիաներից հետո հրաժարական ներկայացրեցին ուժային կառույցների ղեկավարները և պետնախարարը։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG