Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2018. օր երրորդ


Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության երրորդ օրն արդեն տեղի են ունեցել երեք հանդիպումներ:

Ֆրանսիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Ավստրալիայի հավաքականին: Առաջին անգամ ֆուտբոլի առաջնությունների պատմության ընթացքում կիրառվեց տեսագրության կրկնության սարքը: Վերլուծելով տեսագրությունը՝ մրցավարը 11-մետրանոց նշանակեց, և Անտուան Գրիզմանը 58-րդ րոպեին գոլ խփեց:

4 րոպե անց մրցավարը 11-մետրանոց նշանակեց ֆրանսիացիների դարպասին, և Մայլ Ջեդինակը հավասարեցրեց հաշիվը: 80-րդ րոպեին գնդակը դիպավ ավստրալացի պաշտպանի ոտքին, փոխեց ընթացքը և հատեց դարպասային գիծը, գոլի հեղինակ ճանաչվել Պոլ Պոգբան:

Քիչ առաջ ավարտվեց Արգենտինա-Իսլանդիա հանդիպումը՝ 1:1 հաշվով: Ընդ որում՝ արգենտինացիների գերաստղ և թիմի ավագ Մեսսին չիրականացրեց 11-մետրանոց տուգանային հարվածը: Գոլերը խփեցին արգենտինացի Ագուերոն՝ 19-րդ րոպեին, և իսլանդացի Բոգանսոնը՝ 23-րդ րոպեին:

Պերու-Դանիա հանդիպումն ավարտվեց 0:1 հաշվով, միակ գոլը 59-րդ րոպեին խփեց դանիացի Օլսենը: Ի դեպ, պերուացի Կուևան առաջին խաղակեսի 45-րդ րոպեին չիրականացրեց 11-մետրանոցը, որը մրցավարը նշանակել էր տեսագրությունը դիտելուց հետո:

Խորվաթիա-Նիգերիա հանդիպումն ավարտվել է 2-0: 32-րդ րոպեին ինքնագոլ է խփել նիգերիացիների պաշտպան Էտեբոն, ապա հենց ինքը 71-րդ րոպեին խախտել է կանոնները, և Մոդրիչը 11-մետրանոցից երկրորդ գոլն է խփել:

Հունիսի 17-ին տեղի կունենան Կոստա Ռիկա-Սերբիա, Բրազիլիա-Շվեյցարիա, Շվեդիա-Հարավային Կորեա և Գերմանիա-Մեքսիկա հանդիպումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG