Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարն այցելեց Գյումրի, ծանոթացավ բուժհիմնարկների խնդիրներին


Արսեն Թորոսյանը «Ազատության» տաղավարում, արխիվ
Արսեն Թորոսյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Առողջապահության նախախար Արսեն Թորոսյանն այսօր Գյումրիի մի շարք բժշկական հաստատություններ այցելեց: Նախարարին թիվ 1 պոլիկլինիկայում հիվանդները նամակներ փոխանցեցին ու բողոքներ ներկայացրեցին:

Մասնավորապես, Գոհար անունով մի կին ասաց, որ սոցիալապես անապհով է, 24 հազար դրամ թոշակով չի կարողանում հիվանդ երեխայի համար դեղորայք գնել:

Գյումրիում մեկ տարի է շրաջանառվում է ծննդատան փակվել-չփակվելու հարցը: Բանն այն է, որ վերջին տարիներին «Ավստրիական մանկան հիվանդանոցում» ծննդաբերական բաժանմունք է գործում, Ախուրյանում էլ՝ մոր և մանկան կենտրոնն է գործում: Այդ ամենի արդյունքում Գյումրիի ծննդատան հետագա գործունեությունը հարցականի տակ է հայտնվել: Աշխատավարձի պարտքեր կան, նաև տեխնիկա-սարքավորումների թարմացման խնդիր:

Նախարարն այսօր այցելեց Գյումրիի ծննդատուն, հանդիպեց բուժաշխատողների հետ: Թորոսյանն ահազանգ էր ստացել նաև հիվանդանոցից: Ի վերջո ի՞նչ ճակատագիր է սպասվում Գյումրիի ծննդատանը: Այս հարցին նախարարն այսպես պատասխանեց․ «Այս պահին որոշում, որպես այդպիսին, չունենք: Պետք է հաշվի առնենք Գյումրի քաղաքի պահանջները և լուծումներ գտնենք դրա շրջանակներում: Երեք ծննդատների առկայությունը բերել է այս վիճակաին՝ երրորդի թերծանրաբեռնվածությանը: Պետք է լուծումներ գտնենք, որ չվնասենք աշխատող հիմնարկներին: Այդ լուծումների ժամանակ կարող են լինել միջամտություններ, մի քիչ ցավոտ, բայց եթե չլինեն այդ միջամտությունները, հիվանդանոցներից մեկը պարզապես սնանականալու է»:

Ի դեպ, «Գյումրիի Ծննդատուն» ՓԲԸ-ում մարզպետարանի իրականացրած աուդիտի արդյունքում հայտանաբերված չարաշահումների փաստով հարուցվել է քրեական գործ: Արսեն Թորոսյանից հետաքրքվեցինք՝ չարաշահումների բացահայտման հերթը հասե՞լ է մարզեր, թե ոչ: «Մարզեր պետպատվերների գումարների մասով դեռ չենք հասել, որովհետև ռեսուրսները սահմանափակ են, միջոցների համաչափ բաշխման խնդիր կա»,- ասաց նախարարը:

Առողջապահության նախարարության միջոցները Երևանում են հիմնականում կենտրոնացել: Արսեն Թորոսյանն ասում է՝ միջոցների վերաբաշխում է լինելու՝ Երեվանից դեպի մարզեր․ «Մենք այս տարի հավանաբար վերաբաշխում կանենք դեպի մարզեր»:

Պարբերաբար նախարար Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է կատարում առողջապահական տարբեր հաստատություններում բացահայտած չարաշահումների մասին: Դրանցից մեկում Թորոսյանը ներկայացրել էր փաստաթուղթ, ըստ որի մեկ հիվանդի համար նույն բուժհաստատությունը 6 անգամ ֆիանասավորում է ստացել: Ասաց՝ կլինեն պատժվողներ․ «Դա կոնկրետ բուժհիմնարկից էր, որտեղ հենց հիմա ստուգում է իրականացվում: Ստուգման վերջում իրենք հաստատ պատասխանատվության են ենթարկվելու, և՛ ֆինանսական, և՛, եթե քրեական տարրեր պարունակի, նաև քրեական պատասխանատվության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG