Մատչելիության հղումներ

Հենրիխ Մխիթարյանը ինքնագրեր բաժանեց Mikitoy-ը գնած երեխաներին


Հենրիխ Մխիթարյան, արխիվ
Հենրիխ Մխիթարյան, արխիվ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր Երևանում հանդիպեց իր կրտսեր երկրպագուներին։ Այն երեխաները, որոնք հունիսի 1-ից հետո գնել էին Հենրիխ Մխիթարյանի անվանական տիկնիկը՝ Mikitoy-ը, այսօր ստացան նաև ֆուտբոլիստի ինքնագիրը։

Հենրիխ Մխիթարյանի անվանական տիկնիկը երգում է, խոսում երեք լեզուներով՝ հենց Մխիթարյանի ձայնով։ Տիկնիկը 18 համարի մարզաշապիկով է, որով էլ Մխիթարյանը հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Տիկնիկը, որի վրա գրված է՝ «Բարև, ես Հենոն եմ, իսկ դո՞ւ», արժե 11800 դրամ։

Այսօր վաղ առավոտից մի քանի տասնյակ երեխաներ հավաքվել էին երևանյան մանկական խանութներից մեկում՝ տեսնելու, լուսանկարվելու և ինքնագիր ստանալու 29-ամյա ֆուտբոլային աստղից։ Վերջինս հրաժարվեց լրագրողների հարցերին պատասխանել:

Այսօր գործարկվեց նաև Հենրիխ Մխիթարյանի պաշտոնական կայքէջը, որում զետեղված են ֆուտբոլիստի կենսագրությունը, կարիերայի պատմությունը, խաղային վիճակագրությունը և լուսանկարներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG