Մատչելիության հղումներ

Վարչապետը մեկնել է Ղարաբաղ


Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղում, 16-ը հունիսի, 2018 թ․

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղում գտնվող ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի:

Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ «Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի, Հայաստանի և Արցախի կառավարությունների անդամների հետ այցելել է Մարտունու շրջանի Ճարտար համայնքի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի, որի օծման արարողությունը տեղի է ունեցել այսօր առավոտյան»:

«Հայաստանի ու Արցախի ղեկավարները ներկա են գտնվել Սուրբ պատարագին, որը մատուցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը: Եկեղեցու կառուցման շինաշխատանքները սկսվել էին 2014 թվականից: Այն կառուցվել է արմատներով ճարտարցի, Ռուսաստանում բնակվող Վլադիմիր Ավագյանի բարերարությամբ»,- նշված է հաղորդագրությունում:

Սա վարչապետ Փաշինյանի երկրորդ այցն է Ղարաբաղ: Առաջին անգամ նա Ստեփանակերտ էր մեկնել մայիսի 9-ին՝ վարչապետ ընտրվելու հաջորդ իսկ օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG