Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն չի մեկնաբանում «Դոն Պիպոյին» բերման ենթարկելու մասին տեղեկությունը


«Ազատության» հարցմանը, իրականությանը համապատասխանու՞մ են մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ Ազգային անվտանգության աշխատակիցները բերման են ենթարկել «Դոն Պիպո» մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանին, ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը պատասխանեց՝ ԱԱԾ-ն օպերատիվ գործողություններ է իրականացնում մի շարք անձանց տներում, և այդ գործողությունների ավարտից հետո հանդես կգան պաշտոնական պարզաբանմամբ:

Ավելի վաղ ԱԱԾ-ից հաստատել էին լուրը, որ ԱԱԾ-ն օպերատիվ գործողություններ է իրականացնում մի շարք անձանց, այդ թվում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG