Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է ՊՆ փոխգնդապետ


Արծրուն Հովհաննիսյան, արխիվ
Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում պարզվել է, որ պաշտոնատար անձ հանդիսացող N զորամասի հրամանատար փոխգնդապետ Գ. Ն-ն շորթմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու դիտավորությամբ, նույն զորամասի տարածքում գործող «Զինառ ՓԲԸ-ի» խանութ-թեյարանի գործունեությանը չխոչընդոտելու համար Հ. Օ-ից, որպես կաշառք, տարբեր ժամանակահատվածում պահանջել և ստացել է խոշոր չափի գումար:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի և 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի (Կաշառք ստանալը) հատկանիշներով: Գ. Ն-ն ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն»,- գրում է Հովհաննիսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG