Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն զգուշացնում է ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում «ահաբեկչական ռիսկերի» մասին


Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը զգուշացնում է, որ ահաբեկիչները կարող են թիրախավորել Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման վայրերը: Հունիսի 15-ի երեկոյան հրապարակված հաղորդագրությունում, պետդեպարտամենտը ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ է տալիս վերանայել Ռուսաստան պլանավորած իրենց այցերը, զգուշացնելով «ահաբեկչության», ինչպես նաև Ռուսաստանի իրավապահների ու չինովնիկների կողից «հետապնդումների ու շորթումների» հնարավորության մասին:

«Լայնածավալ միջազգային իրադարձությունները, ինչպիսին է աշխարհի ֆուտբոլի գավաթի մրցաշարը, գայթակղիչ թիրախ է ահաբեկիչների համար»,- ասել է պետդեպարտամենտը, նշելով, որ չնայած անվտանգության ձեռնարկված միջոցներին, ահաբեկիչները կարող են փորձել հարձակվել մարզադաշտերում, երկրպագուների տոնակատարությունների, զբոսաշրջային վայրերի, տրանսպորտային հանգույցների, կամ հանրային այլ վայրերի վրա:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումները անցած տարեվերջից սկսած, սոցցանցերում կատարած գրառումներով սպառնում են խաթարել առաջնության խաղերը:

Ռուսաստանի իշխանությունները հայտարարել են, որ լիարժեքորեն պատրաստվել են ու անվտանգության ծառայությունների տասնյակ հազարավոր աշխատակիցներ հսկողություն են իրականացնում Մոսկվայում և մյուս 10 քաղաքներում, որտեղ տեղի են ունենում աշխարհի գավաթի առաջնության խաղերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG