Մատչելիության հղումներ

Ըստ «Washington Post»-ի՝ Թրամփն ու Պուտինը հնարավոր է հանդիպեն հուլիսին


ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները հնարավոր է ամռան ընթացքում հանդիպեն Եվրոպայում: Այս մասին գրում է «Washington Post»-ը, վկայակոչելով Թրամփի վարչակազմի աղբյուրները:

Գալիք ամսին Դոնալդ Թրամփը այցելելու է Եվրոպա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների խորհրդակցությանը: Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպման վայր է համարվում Ավստրիան: Ավստրիայի իշխանությունները պաշտոնապես ասել են, թե պատրաստ են հյուրընկալել ԱՄՆ-Ռուսաստան գագաթաժողովը: Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի սկզբին այցելել էր Ավստրիա:

Թրամփն ու Պուտինը հանդիպել են անցյալ տարի հուլիսին, Համբուրգում կայացած Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում: Նրանք նաև շփումներ էին ունեցել անցած նոյեմբերին Վիետնամում անցկացված Ասիական-Խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի օրերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG