Մատչելիության հղումներ

Իսպանիա-Պորտուգալիա՝ 3:3


Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականը, արխիվ
Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականը, արխիվ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության B խմբում Սոչիում՝ «Ֆիշտ» մարզադաշտում, Իսպանիայի և Պորտուգալիայի ընտրանիների դրամատիկ հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով:

Պորտուգալացիների կազմում երեք գոլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալ»-ի գերաստղ Կրիշտիանու Ռոնալդոն (4-րդ, 44-րդ և 88-րդ րոպեներ):

Իսպանիայի կազմում երկու գոլ խփեց Դիեգո Կոստան (24-րդ և 55-րդ րոպեներ) և մեկը՝ Նաչոն (58-րդ րոպե):

Հանդիպումից հետո Իսպանիայի մարզիչ Ֆերնանդո Հիերոն, ով ժամանակին եղել է Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպանն ու կիսապաշտպանը, ասել է, որ խաղը շատ դժվար էր և հետաքրքիր:

«Դե բոլորս տեսանք, թե ինչ կարող է անել Կրիշտիանուն», - ասել է Ֆերնանդո Հիերոն, ով ընդամենը օրեր առաջ է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել պաշտոնանկ արված Խուան Լոպետեգուին:

Առաջին տուրից հետո երկու թիմերը 1-ական միավորով կիսում են B խմբի մրցաշարային աղյուսակի 2-3-րդ տեղերը, առաջին տեղում Իրանն է՝ 3 միավորով։ Աղյուսակը եզրափակում է Մարոկոն, որը միավորներ չունի։

A խմբի առաջին հանդիպումներում Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի նկատմամբ հաղթանակներից հետո 3-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ռուսաստանը և Ուրուգվայը, մյուս երկու թիմերը միավորներ չունեն։

Վաղը՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության երրորդ օրը, C և D խմբերում տեղի կունենան Ֆրանսիա-Ավստրալիա, Արգենտինա-Իսլանդիա, Պերու-Դանիա և Խորվաթիա-Նիգերիա հանդիպումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG