Այս տարի հունիսի 15-ի դրությամբ Հայաստանից ընդհանուր առմամբ արտահանվել է 67 հազար 294 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33 հազար 819 տոննայի դիմաց:
Այդ թվում, գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, արտահանվել է 14 հազար 752 տոննա ծիրան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 տոննայի դիմաց:
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստան՝ շուրջ 64 հազար 178 տոննա, մնացածը՝ Վրաստան, Բելառուս, Ղազախստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Իրան, Բելգիա և Ռումինիա, ասված է հաղորդագրությունում: