Մատչելիության հղումներ

Պակիստանի թալիբների ղեկավարը ոչնչացվել է


Predator B տեսակի անօդաչու թռչող սարք, արխիվ
Predator B տեսակի անօդաչու թռչող սարք, արխիվ

ԱՄՆ զինվորականներն ԱԹՍ-ով (անօդաչու թռչող սարք) Պակիստանի և Աֆղանստանի սահմանի շրջանում հասցրած հարվածով ոչնչացրել են Պակիստանի թալիբների առաջնորդ Մուլահ Մաուլանա Ֆազլուլահին:

Ամերիկացիները գործողությունն իրականացրել են հունիսի 13-ին, սակայն տեղեկատվությունն այդ մասին այսօր են տարածել:

Ենթադրվում է, որ Ֆազլուլահը կարգավորել է Փեշավարում թալիբների գրոհները:

Նրա առաջնորդած ահաբեկչական խմբավորումն է 2012 թվականին հարձակվել կանանց իրավունքների և, մասնավորապես, աղջիկների կրթության հնարավորության համար պայքարող Մալալա Յուսուֆզայի վրա, ով հետագայում արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG