Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան ընդլայնում են համագործակցությունը գազի ու նավթի ոլորտում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ բին Սալմանը և ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում հետևում են ֆուտբոլի աշխարհի առաջնության Ռուսաստան-Սաուդյան Արաբիա հանդիպմանը, 14-ը հունիսի, 2018թ․

Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան հայտարարել են բնական գազի ու նավթի ոլորտում համագործակցության ընդլայնման մասին:

Համաձայնությունը Ռուսաստանի նախագահ Վադիմիր Պուտինը, Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամեդ բին Սալմանը և երկու երկրների էներգետիկայի նախարարները ձեռք են բերել ժամեր առաջ՝ Մոսկվայում կայացած հանդիպմանը:

Նախարարներ Ալեքսանդր Նովակի և Խալիդ ալ-Ֆալիհի համատեղ հայտարարության մեջ նշված է, որ նավթ արդյունահանող երկու խոշորագույն պետությունները «սև ոսկու» համաշխարհային շուկայում շարունակելու են իրենց ջանքերը:

Ընդգծվում է, որ համագործակցության ընդլայնումը հաջորդում է նախորդ երկու տարվա համատեղ ջանքերին, ինչը թույլ տվեց բարձրացնել նավթի միջազգային գինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG