Մատչելիության հղումներ

Մնացականյանը եկող շաբաթ Բրյուսելում կմասնակցի ԵՄ-Հայաստան գործընկերության խորհրդի նիստին


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյան, արխիվ

Հունիսի 20-21-ը արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանքային այց կկատարի Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստին:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նիստը նախագահելու է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

Նախատեսված է նաև Մնացականյանի հանդիպումը Մոգերինիի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG