Վրաստանի իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրեց ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի թեկնածությունը: Այս մասին «Վրացական երազանքի» ներկայացուցիչները հայտարարեցին կուսակցության ղեկավար մարմնի ավելի քան մեկ ժամ տևած նիստից հետո:
36-ամյա Բախտաձեն ֆինանսների նախարարությունը ղեկավարելուց առաջ մի քանի տարի գլխավորել է «Վրացական երկաթուղիներ» ընկերությունը: Կառավարության նախորդ ղեկավարը՝ Գիորգի Կվիրիկաշվիլին պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել երեկ երեկոյան՝ երկու անչափահասների սպանության գործով սկսված բազմամարդ ու տևական բողոքի ցույցերի արդյունքում: