Մատչելիության հղումներ

Մակեդոնիայի անվան շուրջ համաձայնությունից դժգոհ են և՛ Հունաստանում, և՛ Մակեդոնիայում  


Հունաստանի հիմնական ընդդիմադիր ուժը պատրաստվում է անվստահություն հայտնել վարչապետին՝ Մակեդոնիայի անվան շուրջ ձեռք բերված համաձայնությունների համար: Տասնամյակներ շարունակվող վեճերից հետո, այս շաբաթասկզբին, Մակոդենիայի և Հունաստանի վարչապետները հայտարարեցին, թե համաձայնության են հանգել նախկին հարավսլավական այս պետությունը «Հյուսիսային Մակեդոնիա» վերանվանելու հարցում, որի լեզուն մակեդոներենն է, ժողովուրդն էլ՝ մակեդոնացիներ կամ Հյուսիսային Մակեդոնիայի բնակիչներ:

Այդ համաձայնագիրը միանշանակ չի ընդունվել նաև Մակեդոնիայում․ նախագահ Գյորգե Իվանովը հայտարարել է, թե ոչ մի դեպքում այն չի ստորագրի: Այս տարաձայնությունների պատճառով տասնամյակներ շարունակ Հունաստանն արգելափակում է Մակեդոնիայի անդամակցությունը եվրոպական կառույցներին, պնդելով, թե «Մակեդոնիա» անվանումը պատկանում է իր շրջաններից մեկին, և դա կարող է տարածքային հավակնություններ առաջացնել համանուն շրջանի հանդեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG