Հյուսիսային Կորեայի դեմ տնտեսական պատժամիջոցները կմնան ուժի մեջ այնքան, քանի դեռ Փհենյանը լիակատար կերպով չի հրաժարվել միջուկային ծրագրերից, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:
Վերջինս այժմ Հարավային Կորեայում է, որտեղ իշխանություններին է ներկայացրել Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի առաջնորդների՝ շաբաթվա սկզբին Սինգապուրում տեղի ունեցած հանդիպման մանրամասները:
Պատմական այդ բանակցություններից հետո Փհենյանը հանձն էր առել աշխատել Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման ուղղությամբ՝ առանց հստակ ժամկետներ նշելու, ինչն էլ քննադատության առիթ էր տվել:
«Կարծում ենք՝ Կիմ Չեն Ինը հասկանում է հարցի հրատապությունը և ըմբռնում է, որ մենք պետք է արագ գործենք», - ասել է պետքարտուղար Մայք Փոմփեոն: