Մատչելիության հղումներ

Քիմիական զենքի արգելման կազմակերպություն․ Սիրիայում 2017-ին ևս երկու հարձակում է եղել արգելված նյութերի կիրառմամբ


Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները Սիրիայում, Դամասկոս, ապրիլ, 2018թ․

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հայտարարել է, որ Սիրիայում անցած տարվա ընթացքում ևս երկու հարձակում է տեղի ունեցել արգելված նյարդապարալիտիկ նյութի և քլորի կիրառմամբ:

Ըստ այդմ՝ այդ նյութերը կիրառվել են 2017 թվականի մարտի 24-ին Լաթամնե քաղաքում, կառույցը, սակայն, չի նշում, թե ում կողմից:

Ավելի վաղ ՄԱԿ-ի հետազոտողները հայտարարել էին, որ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է օգտագործել, ինչը հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել: Պաշտոնական Դամասկոսը հերքում է մեղադրանքերը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG