Մատչելիության հղումներ

Ասադ․ Իրանցիները և «Հըզբոլա»-ի ուժերը Սիրիայում կմնան այնքան, որքան անհրաժեշտ կլինի


Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադ, արխիվ

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ իրանցիների և «Հըզբոլա»-ի ուժերի ներկայության կարիքն ունի Սիրիայում, և նրանք կմնան այնտեղ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի:

Իրանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ասադն ասել է, որ Իրանը չունի որևէ ռազմական բազա Սիրիայում՝ ի տարբերություն Ռուսաստանի, բայց եթե դրա կարիքը լինի, Սիրիայի իշխանությունները չեն երկմտի:

«Իրանը Ռուսաստանի պես դաշնակից երկիր է», - ասել է Ասադը՝ շեշտելով, որ ինքն է հրավիրել դաշնակիցներին իր երկիր և երբեք չի խնդրի նրանց դուրս գալ այնտեղից, ինչը պահանջում են ԱՄՆ-ն ու Իսրայելը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG