Մատչելիության հղումներ

Պատգամավորները Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել


«Ծառուկյան» խմբակցության մեկ տասնյակ պատգամավորներ, ինչպես նաև «Ելք» խմբակցությունից Արամ Սարգսյանը միջնորդություն են ներկայացրել Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը իրենց անձնական երաշխավորություն հիմքով փոփոխելու կամ փոխարինելու մասին՝ ընդգծելով, որ ստանձնում են դրանից բխող բոլոր պարտավորությունները:

Անցած նոյեմբերին ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման դատապարտեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին: Ըստ դատավճռի՝ Բաբայանը դրդել էր մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, նաև փոխարկման արդյունքում ձեռք էր բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ: Այնինչ նա պնդել է, որ ռուսաստանաբնակ ընկերոջից պարտքն է ստացել: Առաջին մեղադրանքով ղարաբաղցի նախկին զինվորականի դեմ դատարանում ոչ ոք ցուցմունք չէր տվել:

Նույն գործով Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

Այս տարվա փետրվարին վերաքննիչ ատյանը մերժեց Բաբայանի բողոքը, որով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարը արդարացում էր պահանջում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG