Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ քննարկվել են Հայաստան-Արցախ փոխգործակցությանն առնչվող տարբեր հարցեր:
Հիշեցնենք, Հայաստանի նախագահը այսօր առավոտյան է մեկնել Արցախ: