Մատչելիության հղումներ

Մոսկվայում այսօր հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները


Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իլհամ Ալիևին, 13-ը հունիսի, 2018թ․
Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Իլհամ Ալիևին, 13-ը հունիսի, 2018թ․

Այսօր Կրեմլում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Պուտինը ասել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցությունը հաջողությամբ զարգանում է: Նա նշել է, որ անցած տարի ապրանքաշրջանառության աճը կազմել է ավելի քան 34 տոկոս, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ գրեթե 19 տոկոս: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով երկկողմ հարաբերությունների քաղաքական բաղադրիչին, Պուտինն ասել է, թե այդ մասով ամեն ինչ կայուն է:

Իլհամ Ալիևը գոհունակություն է հայտնել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերով, նաև ընդգծելով, թե «մեր քաղաքական փոխգործակցությունը շատ բարձր մակարդակի վրա է, մենք հուսալի ընկերներ ենք ու ռազմավարական գործընկերներ»:

Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ադրբեջանի նախագահի հետ երկկողմ հարաբերությունները մանրամասնորեն կքննարկվեն օգոստոսի 30-ին՝ Իլհամ Ալիևի հաջորդ այցի ժամանակ:

Ալիևը վաղը ներկա է գտնվելու ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության բացման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG