Մատչելիության հղումներ

Կառավարության հերթական նիստը՝ հունիսի 15-ին


Կառավարության նիստ, մայիս, 2018թ․
Կառավարության նիստ, մայիս, 2018թ․

Հայաստանի կառավարության հերթական նիստը տեղի կունենա ուրբաթ օրը՝ հունիսի 15-ին, ժամը 11-ին: Այս մասին հայտնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Կառավարության հերթական նիստերը սովորաբար անցկացվում են հինգշաբթի օրերին, սակայն, հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը լինելու է Մոսկվայում, որտեղ հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ներկա է լինելու ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG