Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը հունիսի 19-ին արտահերթ նիստ կգումարի․ կքննարկվի նաև կուտակայինի հարցը


Ազգային ժողովի նիստ, արխիվ

Կառավարության նախաձեռնությամբ և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ հունիսի 19-ին ժամը 11-ին կգումարվի խորհրդարանի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Այս մասին հաղորդում է ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունը:

Արտահերթ նիստի օրակարգում «Կուտակային կենսաթոշակների մասին», «Հանրակրթության մասին», «Բարեգործության մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին», «Այլընտրանքային ծառայության մասին», «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներում, Հարկային և Վարչական դատավարության օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունները և լրացումներն են, «Հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրինագիծը:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը, հիշեցնենք, կառավարությունը ընդունեց հունիսի 11-ին: Ըստ այդմ՝ այս տարվա հուլիսի 1-ից 1974 թվականից հետո ծնված քաղաքացիները պետք է իրենց եկամուտների 2․5 տոկոսը փոխանցեն այդ համակարգին՝ օրենքով սահմանված 5 տոկոսի փոխարեն:

Կառավարության նիստում բուռն քննարկումների արդյունքում ընդունված որոշումը դժգոհություն առաջացրեց հանրության շրջանում, երեկ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG