Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն այսօր քննադատել է ՆԱՏՕ-ի Four Thirties կոչվող նախաձեռնությունը, ասելով, թե Ռուսաստանը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները սեփական անվտանգությունը ապահովելու համար: Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնությունը «Եվրոպայի անվտանգության սպառնալիք է ստեղծում», և Մոսկվան սեփական ռազմական պլանավորման գործում դա հաշվի կառնի:
Հունիսի 7-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հավանություն են տվել Four Thirties պլանին, որը, ինչպես նշվել է, ուղղված է Ռուսաստանի աճող սպառնալիքներից պաշտպանելու դաշինքի անդամ երկրներին: ՆԱՏՕ-ի պլանը նախատեսում է ցամաքային զորքերի, օդուժի և ռազմանավերի արագ տեղաշարժեր ու տեղաբաշխումներ Եվրոպայի տարածքում: