Մատչելիության հղումներ

Նորվեգիան ԱՄՆ-ին հորդորելու է կրկնապատկել իր տարածքում գտնվող ամերիկացի զինծառայողների քանակը


Ամերիկյան ծովային հետևակայինները ժամանում են Նորվեգիա, 2017-ի հունվար
Ամերիկյան ծովային հետևակայինները ժամանում են Նորվեգիա, 2017-ի հունվար

Նորվեգիան ԱՄՆ-ին հորդորելու է կրկնապատկել իր տարածքում գտնվող ամերիկացի զինծառայողների քանակը: Այս մասին հայտնել են Նորվեգիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները:

Այս տարվա վերջին Նորվեգիայից հեռանալու է ամերիկյան ծովային հետևակայինների 330-հոգանոց զորախումբը, որը 2017-ի հունվարից գտնվում էր Նորվեգիայում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, սա առաջին դեպքն էր, երբ ՆԱՏՕ-ի անդամ Նորվեգիայում օտարերկրյա ուժեր են տեղակայվել: Օսլոն հիմա խնդրում է գալիք տարվա սկզբից 700 ամերիկյան ծովային հետևակայիններ ուղարկել Նորվեգիա, որոնք կտեղակայվեն Ռուսաստանի հետ սահմանային շրջանում: Արտաքին գործերի նախարարը միաժամանակ նշել է, որ դա չի նշանակում Նորվեգիայի տարածքում ամերիկյան մշտական ռազմակայանի ստեղծում:

2014-ին Ռուսաստանի կողմից Ղրիմը բռնակցելուց հետո ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրներին անհանգստացնում է սեփական անվտանգությունը, և նրանք պարբերաբար դիմում են ՆԱՏՕ-ին կամ անմիջապես ԱՄՆ-ին՝ հորդորելով ավելացնել զորքերի քանակը իրենց երկրներում: Անցած շաբաթ ՆԱՏՕ-ի անդամ արևելաեվրոպական ինը երկիր նման հորդորով դիմել են ՆԱՏՕ-ին:

Նորվեգիայում ամերիկյան զորախմբի թվակազմի ավելացումը կարող է լարվածություն առաջացնել ռուս-նորվեգական հարաբերություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG