Մատչելիության հղումներ

Ռոբբի Ուիլյամսին քննադատում են՝ Պուտինի առջև երգելու հանձնառության համար


Ռոբբի Ուիլյամս, արխիվ

Բրիտանացի փոփ երգիչ Ռոբբի Ուիլյամսին քննադատում են Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը Պուտինի առջև ելույթ ունենալու համաձայնության համար: Երաժիշտը ելույթ է ունենալու հունիսի 14-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում, մրցաշարի առաջին ֆուտբոլային հանդիպումից (Ռուսաստան-Սաուդյան Արաբիա) առաջ, որին ներկա է լինելու ՌԴ նախագահը:

«Այն պահին, երբ ռուսական օդանավերը կռմբակոծեն Սիրիայի խաղաղ բնակիչներին, իսկ Ռուսաստան պետությունը Բրիտանիայի փողոցներում մարդկանց կթունավորի ու կհետապնդի սեռական փոքրամասնության ներկայացուցիչներին Չեչնիայում և ամենուր, չխոսելով արդեն մեր ժողովրդավարությունն ավերելու փորձերի մասին, ես կարող եմ ենթադրել, որ Ռոբբին իր ելույթի ընթացքում կբարձրացնի այս բոլոր թեմաները»,- հայտարարել է բրիտանացի խորհրդարանական Սթիվեն Դոութին:

Hermitage capital հիմնադրամի ղեկավար Ուիլյամ Բրաուդերն էլ ասել է, թե «գիտակցաբար կամ անգիտակցաբար՝ Ուիլյամսը խայտառակ քայլ է անում»: «Ես կցանկանայի նրան ծանոթացնել Սերգեյ Մագնիտսկու այրու հետ, որպեսզի նա հասկանա, որ այդ ռեժիմին լեգիտիմացնում է»,- ընգծել է Բրաուդերը:

Մեծ Բրիտանիայի իշխանություններից բացի Ռուսաստանում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու մասին են հայտարարել մի շարք այլ երկրներ՝ այդ թվում Լեհաստանը, Ավստրալիան, Իսլանդիան: Ռուսաստանն առաջին անգամ է հյուրընկալում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG