Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի փախստականները բողոքի ակցիա են անցկացրել նախագահականի մոտ


Ադրբեջանի նախագահի նստավայրը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի նախագահի նստավայրը Բաքվում, արխիվ

Աշխատավարձերի կամ աշխատանքի պահանջով ադրբեջանցի փախստականների մի մեծ խումբ այսօր կրկին բողոքի ակցիա է կազմակերպել նախագահական վարչակազմի շենքի մոտ: Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ իշխանության ներկայացուցիչները ընդունել են որոշ ցուցարարների և լսել նրանց բողոքները:

Լրատվամիջոցը նշում է, որ փախստականների խումբը բողոքի ակցիա է իրականացրել նաև անցյալ շաբաթ՝ «հարուցելով իշխանությունների դժգոհությունը»: «Թուրան»-ը, սակայն, շեշտում է, որ իրավապահները ուժ չեն գործադրել ցուցարարների նկատմամբ:

Այսօրվա ակցիայի մասնակիցներից՝ փախստական Այնուր Մամեդովան «Թուրան»-ի հետ զրույցում պատմել է, որ իշխանությունները դեռևս անցյալ տարի էին իրեն խոստացել աշխատանքով ապահովել: «Ինձ ոչ աշխատանք են տվել, ոչ էլ ապահովել են իմ վերադարձը հարազատ վայրեր: Այս սուտը շարունակվում է արդեն 25 տարի», - ասել է Մամեդովան՝ հավելելով, որ ապրում են «չքավորության մեջ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG