Մատչելիության հղումներ

ՍԴ դատավորի ընտրության քվեարկությունը տեղի կունենա հունիսի 13-ին


Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունն անցկացնել հունիսի 13-ին ժամը 11։00-ին։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը։

«Որոշվել է Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունն անցկացնել Ազգային ժողովի նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող սրահում հունիսի 13-ին, ժամը 11:00-ից մինչև 11:40։ Քվեաթերթիկում առկա է մեկ անուն՝ Ելիզավետա Դանիելյան», - ասաց Մելիքյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG