Մատչելիության հղումներ

Ռուսաստանի օրվա կապակցությամբ Արմեն Սարգսյանը այցելել է ՌԴ դեսպանատուն, ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին


Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորում է դեսպան Սերգեյ Կոպիրկինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ, Երևան, 12-ը հունվարի, 2018թ․
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորում է դեսպան Սերգեյ Կոպիրկինին Ռուսաստանի օրվա կապակցությամբ, Երևան, 12-ը հունվարի, 2018թ․

Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը այսօր Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել են Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Սերգեյ Կոպիրկինին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն:

Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում ասված է․ - «Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այդ նշանակալից օրը պետականաշինության և երկրի սոցիալ-տնտեսական զարգացման գործում, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում համակարգային վերափոխումների սկիզբ է դրել, որով Ռուսաստանի եղբայրական ժողովուրդն իրավամբ հպարտանում է: Ձեռք բերված հաջողություններն է՛լ ավելի են ամրապնդել երկրի դերն ու հեղինակությունը համաշխարհային ասպարեզում»:

«Մեր երկու ժողովուրդների փոխհարաբերություններրի խորը արմատները, որոնք հիմնված են բազմադարյա բարեկամության ամուր կապերի, վստահության և փոխօգնության վրա, այսօր նպաստում են Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ դաշնակցային փոխգործակցության ընդլայնմանը: Համոզված եմ, որ բազմակողմ միջպետական հարաբերությունների առաջանցիկ զարգացումը հետագայում ևս բխելու է մեր ժողովուրդների և երկրների հիմնական շահերից, նպաստելու է տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովմանը», - իր ուղերձում գրել է Սարգսյանը՝ Պուտինին մաղթելով քաջառողջություն, բարօրություն և ամենայն բարիք, իսկ բոլոր ռուսաստանցիներին՝ խաղաղություն և բարգավաճում:

Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG