Մատչելիության հղումներ

Վոլգայում կատամարանի և ջերմանավի բախման հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել


Ռուսաստան - Նավեր Վոլգա գետում, արխիվ
Ռուսաստան - Նավեր Վոլգա գետում, արխիվ

Առնվազն 10 մարդ է զոհվել երեկ Ռուսաստանի Վոլգա գետում զբոսաշրջային շարժիչավոր կատամարանի ու բեռնատար ջերմանավի բախման հետևանքով:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրը արտակարգ իրավիճակների ծառայություններում, հայտնում է, որ վթարի ամենահավանական պատճառներից է համարվում կատամարանը վարողի կողմից նավիգացիոն կանոններին չհետևելը:

Ռուսաստանի ծովային և գետային տրանսպորտի դաշնային գործակալության փոխանցմամբ՝ կատամարանը անհրաժեշտ փաստաթղթեր չի ունեցել և չեն աշխատել նույնականացման լույսերը:

Նշվում է նաև, որ 12-տեղանոց կատամարանը 16 ուղևոր էր տեղափոխում, այն վարել է սեփականատերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG