Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը 611 բանտարկյալի ներում է շնորհել մահմեդական տոնի՝ Ռամադան ամսվա կապակցությամբ: Այդ մասին հաղորդում է երկրի պետական մամուլը:
Նրա նախորդը՝ Սափարմուրադ Նիյազովը նույնպես սրբազան Ռամադան ամսին յուրաքանչյուր տարի ներում էր շնորհում:
Թուրքմենստանի նախագահների ներման որոշումները քաղաքական հայացքներով դատապարտվածներին չեն վերաբերում: