Իտալիայի ներքին գործերի նոր նախարար Մատեո Սալվինին ժամեր առաջ սպառնացել է արգելել, որպեսզի փախստականներ տեղափոխող Aquarius անվամբ նավը մուտք գործի իտալական որևէ նավահանգիստ, քանի դեռ Միջերկրական ծովում գտնվող Մալթա կղզի-պետությունը չի հայտարարել, թե վերստին կբացի իր նավահանգիստները փախստականներ տեղափոխող նավերի համար:
Հայտնի է, որ Aquarius-ը տեղափոխում է 629 փախստականի:
Մալթայի իշխանությունները հրաժարվել են ընդունել նավը: