Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ժամանել է Սինգապուր, ուր առաջիկա երեքշաբթի նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Սա պատմության ընթացքում Հյուսիսային Կորեայի առաջնորդի առաջին հանդիպումն է ԱՄՆ գործող նախագահի հետ։
Հանդիպումն անցնելու է Սենտոզա կղզում։ Տեղում, ըստ լրատվամիջոցների, նախապատրաստական վերջին աշխատանքներն են, և չի բացառվում, որ երկու առաջնորդները դեմ առ դեմ հանդիպում ունենան մինչ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:
Սինգապուր մեկնելուց առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպումը որակել է «խաղաղություն հաստատելու առանձնահատուկ փորձ» և վստահություն հայտնել, թե դրանց մեկնարկին հենց կզգա` արդյոք հյուսիսկորեացի գործընկերը իրապես ուզում է համաձայնության հասնել: ֊ «Եթե ոչ` ես բանակցությունների վրա ժամանակ չեմ վատնի», ֊ պնդել է Սպիտակ տան ղեկավարը: