Մատչելիության հղումներ

Թրամփը հրահանգել է ԱՄՆ ներկայացուցիչներին չստորագրել Մեծ յոթնյակի եզրափակիչ հռչակագիրը


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե հրահանգել է ամերիկյան կառավարության ներկայացուցիչներին չստորագրել Մեծ յոթնյակի եզրափակիչ հռչակագիրը:

Թրամփի` Թվիթերում կատարած գրառումները փաստում են, որ Սպիտակ տան ղեկավարն այդպես է արձագանքել հավաքը հյուրընկալող երկրի` Կանադայի վարչապետի հայտարարություններին, ով գագաթնաժողովի եզրափակիչ ասուլիսում կրկին քննադատել է Նահանգների քաղաքականությունը միջազգային առևտրի, մասնավորապես՝ պողպատի և ալյումինի ներկրման դրույքաչափերը բարձրացնելու հարցում:

Դոնալդ Թրամփը «անազնիվ» է որակել Ջասթին Թրյուդոյի քննադատությունը, պնդելով, թե դա Նահանգների պատասխանն է Կանադայում և այլ երկրներում ամերիկյան ապրանքների ներմուծման վրա դրված սահմանափակումներին: Երկկողմ առևտրից բացի Վաշինգտոնի և դաշնակիցների միջև տարաձայնություններ են ի հայտ եկել նաև գլոբալ ջերմացմանը վերաբերող հարցերում: Մեծ յոթնյակի երկրները չեն պաշտպանել նաև Ռուսաստանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու` Դոնալդ Թրամփի առաջարկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG