Մատչելիության հղումներ

Պուտինը և Պորոշենկոն հեռախոսով քննարկել են կալանավորների փոխանակման հարցը


Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ
Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկո, արխիվ

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել և քննարկել կալանավորների հնարավոր փոխանակման հարցը, հաղորդում է պաշտոնական Կրեմլը՝ ընդգծելով, որ զրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ:

Պաշտոնական Կիևն, իր հերթին, հաղորդում է, թե Պետրո Պորոշենկոն պահանջել է հնարավորինս արագ ռուսական բանտերից արձակել ուկրաինացի քաղբանտարկյալներին՝ ընդգծելով, որ նրանցից մի քանիսը հացադուլ են հայտարարել և գտնվում են առողջական ծանր վիճակում: Ի պատասխան, Վլադիմիր Պուտինը պահանջել է անհապաղ ազատ արձակել Ուկրաինայում ազատազրկված ռուս լրագրողներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG