Մատչելիության հղումներ

Թրամփը պատրաստվում է վաղաժամ լքել Մեծ յոթնյակի գագաթնաժողովը


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ յոթնյակի գագաթնաժողովին մեկնելուց առաջ Սպիտակ տանը զրուցում է լրագրողների հետ, Վաշինգտոն, 8-ը հունիսի, 2018թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ յոթնյակի գագաթնաժողովին մեկնելուց առաջ Սպիտակ տանը զրուցում է լրագրողների հետ, Վաշինգտոն, 8-ը հունիսի, 2018թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է վաղաժամ լքել Մեծ յոթնյակի՝ Քվեբեկում սկսված գագաթնաժողովը, չմասնակցելով շրջակա միջավայրի պահպանմանն ու գլոբալ ջերմացման խնդիրներին նվիրված քննարկումներին:

Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ առաջատար վեց երկրներին չի հաջողվել հարթել առևտրային տարաձայնությունները նախագահ Թրամփի հետ, ով որոշել է բարձրացնել Եվրոպայից, Կանադայից և մի քանի այլ երկրներից ԱՄՆ ներմուծվող ալյումինի ու պողպատի մաքսազերծման դրույքաչափերը:

Առայժմ հստակ չէ՝ գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարության տակ կլինի՞ արդյոք հավաքի բոլոր մասնակիցների ստորագրությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG